HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բոլոր երկրների քաղաքացիներն այժմ կարող են «ազատ մուտք գործել» Արցախ

«Լոկատոր» ընկերությունը հայտնում է, որ եռաչափ մոդելավորել և Google Earth համակարգ է ներբեռնել Ստեփանակերտ և Շուշի քաղաքները՝ հնարավորություն ընձեռելով վիրտուալ ճանապարհորդություն իրականացել Արցախի պատմական քաղաքներով:

‹‹Նախագիծը հնարավորություն է տալիս այցելել Արցախ ոչ միայն սփյուռքահայերին ու օտարերկրացիներին, այլև հենց մեր հայրենակիցներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով դեռևս չեն եղել ԼՂՀ-ում: Բացի այդ, այսօր վիրտուալ դաշտում մեր հարևաններն Արցախի այլ կերպար են ներկայացնում: Սա է նաև պատճառը, որ շատ կարևոր ենք համարում մեր երկրի յուրաքանչյուր հողակտորի ճիշտ և պատկերավոր ներկայացված լինելը համացանցում››,- ասում է  «Լոկատոր» ընկերության կոմերցիոն տնօրեն Վլադիմիր Սոֆյանը:    

Ներկա պահին «Գուգլ մոլորակ» համակարգում արդեն տեղադրված են Ստեփանակերտի և Շուշիի հիմնական շենքերը, արձանները և կանաչ գոտիները։ Ցանկացած եռաչափ մոդելի վրա սեղմելով՝ վիրտուալ ճանապարհորդը կարող է կարդալ շենքի վերաբերյալ տեղեկատվություն և, ամենակարևորը, կտեսնի շենքի գտնվելու վայրի ճիշտ անվանումը (Ստեփանակերտ անվամբ քաղաքը), այլ ոչ թե մեր հարևան երկրի կողմից լուսաբանվող կեղծ անվանումներով քաղաքները։

Ընկերությունը նախատեսում է եռաչափ մոդելավորել և համացանցում տեղակայել նաև Արցախի մշակութային հարուստ ժառանգությունը` պատմամշակութային կոթողները, վանքերն ու եկեղեցիները,  արձանները և այլն: Այս պահին «Լոկատոր»-ն իրականացրել է Գանձասարի և Ղազանչեցոց եկեղեցիների 360 պանորամիկ լուսանկարները, որը հասանելի է համացանցում հետևյալ հղումով:

Արցախի գեղատեսիլ հոլովակը կարող եք դիտել այս հղումով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter