HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հարավկովկասյան երկաթուղին» աշխատում է բնականոն ռեժիմով

Չնայած ձյան առատ տեղումներին՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն աշխատում է բնականոն ռեժիմով: Ներկա պահին կատարվում են երկաթուղային գծերի մաքրման և անխափան երկաթուղային հաղորդակցության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքները:

Անցած շաբաթ ձնամաքրման աշխատանքներ էին տարվում Նուռնուս-Ծովագյուղ, Վարդենիս-Զոդ, Գյումրի-Անի, Գյումրի-Ղալթախչի հատվածներում, Չարենցավան կայարանում: Ձնամաքրման աշխատանքներ կատարում էին 4 ձնամաքրող մեքենա, որից 2-ը՝ Գյումրիից և 2-ը՝ Սևանից:  

Ներկա պահին ձնամաքրման աշխանատքներն՝ անհրաժեշտ տեխնիկայի ու մասնագետների մասնակցությամբ, շարունակվում են:

««ՀԿԵ» ՓԲԸ գնացքներն աշխատում են համաձայն գրաֆիկի: Չվացուցակին համապատասխան աշխատում է ինչպես Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային ուղևորատար գնացքն, այնպես էլ ներհանրապետական էլեկտրագնացքները»,- հայտնում է ՀԿԵ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter