Այսօրվա երգն առաջարկում է Փառանձեմ Հովհաննիսյանը.
«Երգ բարության, սեփական ուժերին հավատալու մասին. լեհ այս տղան երգում է հաշմանդամություն ունեցող իր ընկերների համար, որոնք կարի մեքենայով իրենց սիրած հագուստն ու կերպարներն են ստեղծում, բարություն տարածում քաղաքով, երկրով, ապա և մոլորակով մեկ: Գիտնականները հաշվարկել են, որ դրական էներգետիկան միլիոնավոր անգամ ավելի արագ է տարածվում, քան բացասական, ուրեմն՝ դրականի մեր մի կտորը փոխանցենք դիմացինին»:
«Հետքն» այսուհետ օրվա երգ կառաջարկի՝ օրվա մտորումներով: Եթե դու էլ ունես երգեր ու մտքեր՝ ընթերցողներին առաջարկելու, գրիր «Հետքի» ֆեյսբուքյան էջին:
Լավագույն երգերն ու մտքերն առաջարկողները կստանան մրցանակներ:
Հ.Գ. «Հետքը» բազմաթիվ երգերի առաջարկներ է ստանում, սակայն կարեւոր է նաեւ այդ երգերի մեկնաբանությունը: Հարգելի ընթերցողներ, մի մոռացեք մեկնաբանել առաջարկվող երգերը:
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել