HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

4 խմբակցություն դիմելու է Սահմանադրական դատարան` ընդդեմ «Պարտադիր կուտակային կենսաթոշակների»

Դեկտեմբերի 17-ին ԱԺ 4 խմբակցությունները դիմելու են Սահմանադրական դատարան, որտեղ վիճարկվելու է «Պարտադիր կուտակային կենսաթոշակների» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ` Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչելու հարցը: Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարան է ներկայացվելու 2014 թվականի հունվարի 1-ից օրենքի գործադրումը  կասեցնելու միջնորդություն: Դիմումը ներկայացվելու է երթով: 

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կոչ է անում երիտասարդությանն ու ուսանողությանը` միանալ երթին`  պայքարելու և խնդրի արդարացի լուծմանը հասնելու միասնական վճռականություն ամրագրելու համար: 

Երթը մեկնարկելու է դեկտեմբերի 17-ին`  ժամը 12:30-ին,  Ազատության հրապարակից դեպի Սահմանադրական դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter