HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում

Դեկտեմբերի 17-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում` Ստեփանավանում, Տաշիրում, Ալավերդիում, Նոյեմբերյանում, Դիլիջանում և Իջևանում տեղում է ձյուն: 

Թալինի,  Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Տավուշի, Սիսիանի Գորիսի ավտոճանապարհների  զգալի մասում  և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է  մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում ժամը 17:00-ից  մինչև 07:00-ն  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել Թթու ջուր - Նավուր ճանապարհից:

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և մշակման աշխատանքներ` 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 

Տեղեկացնում են Տրանսպորտի եւ կապի նախարարությունից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter