HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսում ծեծված աշակերտի առողջական վիճակը վատացել է

Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքի զոհը` նույն դպրոցի տասներորդ դասարանի աշակերտ Կ.Մ.-ն առոջական լուրջ խնդիրներ ունի: Նա երեկ դպրոցում վատացել է: Ծնողները այսօր տղային Գորիսից տեղափոխել են Երևան:

Հիշեցնենք, որ Գորիս քաղաքի թիվ 1 դպրոցի բակում տեղի էր ունեցել վիճաբանություն դպրոցականներ Հ.Գ.-ի և Գ.Շ-ի միջև: Վիճաբանությանը միջամտել է դպրոցի տասներորդ դասարանցի աշակերտ Կ.Մ.-ն: Հ.Գ.-ն զանգահարել է իր բարեկամներին: Արդյունքում Հ.Գ.-ի կանչով դպրոց ժամանած անձինք դաժանաբար ծեծել են Կ.Մ-ին: Ծեծված տղան` Կ.Մ.-ն, մեկ շաբաթ բացակայելուց հետո, միայն երեկ էր դպրոց գնացել:

Ոստիկանության` դեպքի վերաբերյալ երեկ նշանակված հետաքննության նախնական տվյալներով` Կ.Մ.ին ընդամենը երկու անգամ ապտակել է դպրոց ժամանած Հ.Գ.-ի հորեղբայրը` Ա.Գ.-ն: Ոստիկանությունը երեկ չմանրամասնեց, թե ով է Ա.Գ.-ն: Ծեծի ականատեսները պատմում են, որ ծեծողների թվում եղել է նաև Գորիսի ճանապարհային ոստիկանության պետի հորեղբոր տղան` Արշակ Գալստյանը(նույն Ա.Գ.-ն): Ծեծված տղայի ծնողները առայսօր չեն դիմել ոստիկանություն: Գորսեցիներն ասում են, որ նրանք վախենում են ոստիկանական համակարգում աշխատող Գալստյաններից:

Դպրոցի տնօրենը` Կարինե Մովսիսյանը, ով Սյունիքի նախկին փոխմարզպետ Արա Դոլունցի կինն է, երեկ մեզ հետ զրույցում ժխտեց, որ իրենց դպրոցում ծեծկռտուք է եղել: Փոխարենը դպրոցի աշակերտները, ովքեր ծեծկռուքի ժաանակ ցանկացել են պաշտպանել իրենց համադասարանցուն, պատմում են մանրամասներ դեպքի վերաբերյալ: Նրանք կարողացել են նաև գաղտնի նկարահանել ծեծկռտուքը: 

Մեկնաբանություններ (1)

Syuneci
Gorisum vomanq cev@ gtnel en, spanum kam votatak en tails, heto ba giteq inqnapashtpanutyun er, jorovurd XVII darn e mer mot, pashtpanveceq ov vonc karor e.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter