HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ն ու իշխանությունը 4 օրից կրկին կհանդիպեն

Հայ ազգային կոնգրես-իշխանություն երկխոսության առաջին ռաունդում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ համապատասխան պատվիրակությունների ղեկավարներ Լևոն Զուրաբյանը և Դավիթ Հարությունյանը հանդիպել են այսօր` հաջորդ հանդիպման տեղը, ժամանակը, պայմանները և կազմակերպչական հարցերը քննարկելու նպատակով:

Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության` բանակցությունները կտեղափոխվեն Մատենադարանի մերձակայքում գտնվող Կառավարության ընդունելությունների տուն: Հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսի 26-ին՝ ժամը 12:00-ին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են հավատարմագրվել ինչպես Հայ ազգային կոնգրեսի, այնպես էլ իշխանության պատվիրակության կողմից: Այս մասին հայտնում են ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակից:

Մեկնաբանություններ (1)

Varaz Syuni (Amsterdam)
Yes miayn mi ban CHEM haskanum- INCHU nayev MYUS yndimadir UZHERN el CHEN masnaktsum ays երկխոսությանը?.....Ays երկխոսության NPATAKY vorn e? - AZGI shahery? - TE Հայ ազգային կոնգրես-իշխանության shahery?...........................................PS. Egiptosi karavany hasel e neyav Hayastan. U berel en VOCH te AX kam ayl mterk, AYL hents UXTI MIS.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter