HY RU EN

Անի Հովհաննիսյան

Կեղծ պրոֆիլ «odnoklassniki.ru»-ում՝ Վիկա Թովմասյանի անվամբ

Երեկ Վիկա Թովմասյանի մայրը դիմում է ներկայացրել ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչութուն) պետ Ռ. Զաքարյանին այն մասին, որ «odnoklassniki.ru» սոցիալական ցանցում ինչ-որ մեկն իր աղջկա՝ Վիկա Թովմասյանի անունով ստեղծել է անձնական էջ, տեղադրել նրա նկարը: Այդ էջի «ստատուսի» բաժնում առաջարկված են որոշակի սեռական ծառայություններ եւ Վիկա Թովմասյանի մոր տան, բջջայինի եւ աշխատավայրի հեռախոսահամարները:

«Հետքի» հետ զրույցում Վիկա Թովմասյանի մայրը, ով չի ցանկանում հրապարակել իր անուն-ազգանունը, նշեց. «Ես արդեն մի քանի օր է, ինչ տարբեր տեսակի զանգեր եմ ստանում՝ տարբեր համարներից: Ես չեմ վերցնում հեռախոսը, անջատել եմ իմ անձնական հեռախոսահամարը, էլ չգիտեմ՝ ինչ անել»:

Վիկայի մայրը ենթադրում է, որ «odnoklassniki.ru»-ում կեղծ պրոֆիլ բացողը կապ ունի բախտագուշակ Վարսիկի տղա՝ Սարգիս Հակոբյանի եւ Վիկա Թովմասյանի պատմության հետ: Նա կարծում է, որ այդ էջը բացվել է Սարգիս Հակոբյանի կամ նրա շրջապատի կողմից:

ԿՀԴՊԳՎ-ում կազմվել է արձանագրություն՝ վեբ կայքի զննության վերաբերյալ: