
Ախալքալաքում զենք-զինամթերք է հայտնաբերվել. ոստիկանապետը չի մեկնաբանում
Ախալքալաքի շրջանային ոստիկանության աշխատակիցները տեղի բնակիչներից մեկի տանիքում մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ առգրավվել է 5 նռնակ, ինքնաձիգ, փամփուշտներ և այլ զինամթերք: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն` զենք-զինամթերքի ապօրինի ձեռք բերում, պահպանում:
Վերջին շրջանում զենք-զինամթերքի առգրավման դեպքերը Ջավախքում նկատելիորեն ավելացել են և վրացական մամուլի էջերից չեն իջնում: Խնդրի շուրջ փորձեցինք զրուցել Ախալքալաքի շրջանի ոստիկանապետ Խաչատուր Մոսոյանի հետ:
Վերջինս ասաց, որ իրենք օրենքից դուրս ոչ մի բան չեն անում և լրագրողների հետ խոսելու իրավունք չունեն: «Մենք դրա համար պրես ցենտր ունենք, նրանց հետ կարող եք խոսալ, մենք իրավունք չունենք»,- արձագանքեց Ախալքալաքի ոստիկանապետը:
Մեկնաբանել