HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2014թ. միջոցառումների ծրագիրը

Կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանի գործարար միջավայրի («Doing Business») բարելավման 2014 թ. միջոցառումների ծրագրին:

Մասնավորապես, քննարկվել են «Doing Business-2014» շրջանակում ըստ պետական կառավարման մարմինների նախատեսված միջոցառումները, որոնք հնարավորություն են տալու բարելավել բիզնես միջավայրը ՀՀ-ում:

Փաստաթղթի առնչությամբ մանրամասներով և դիտողություններով են հանդես եկել պատասխանատու նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչները՝ անդրադառնալով իրենց կառույցների մասով նախատեսված միջոցառումներին:


Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է ևս մեկ անգամ համատեղ քննարկել հնչեցրած առաջարկությունները, որից հետո վերջնական լրամշակված փաստաթուղթը կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter