HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա.Գեւորգյանը խորհրդակցություն անցկացրեց ջրօգտագործող ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի մի շարք  ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց, որի ընթացքում քննարկվեցին  2013թ. նշված ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներն ու 2014թ. անելիքները:

Խորհրդակցությանը մասնակցում էին նաեւ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը եւ  «Ջրային տնտեսության  ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Ադիբեկ Ղազարյանը:

Արձանագրվեց, որ  ՋՕԸ-երը դեռեւս ամբողջությամբ չեն իրականացրել 2013թ. համար նախատեսված աշխատանքները: Փոխվարչապետը հորդորեց  քայլեր ձեռնարկել ` ծրագրված ցուցանիշները մինչեւ տարեվերջ ապահովելու  եւ  ֆինանսատնտեսական պարտավորություններն  ամբողջությամբ  իրականացնելու  ուղղությամբ:

Փոխվարչապետն առաջարկեց նաեւ անցկացնել ՋՕԸ-երի խորհուրդների նիստեր` 2013թ.  գործունեության արդյունքները քննարկելու նպատակով:

Տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից:

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter