HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծովագյուղի փողոցները լուսավորվում են

Արփինե Մինասյան

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի շատ փողոցներ դեռ լուսավորված չեն: Գիշերային լուսավորության ցանցի գործարկման աշխատանքներ վերջին անգամ գյուղում կատարվել են 2010-11թթ.-ին՝ նախկին համայնքապետ Գեորգ Թովմասյանի ղեկավարման տարիներին:

«Կառուցվել է 2 կմ երկարությամբ գիշերային լուսավորության ցանց, տեղադրվել 100 էլեկտրասյուն: Էլեկտրասյուները տեղադրված են գյուղի մուտքից մինչեւ ավարտը եւ հարակից այլ փողոցներում»,- մեզ հետ զրույցում նշեց ներկայիս համայնքապետ Վահրամ Գեւորգյանը: 

Ծովագյուղի բնակիչները 2014թ.-ը կդիմավորեն լուսավորված փողոցներով: Այս տարվա նոյեմբերից սկսած գյուղում գիշերային լուսավորության ցանցի գործարկման աշխատանքներ էին իրականացվում, եւ գյուղի մի քանի թաղամասերում 60 էլեկտրասյուն է տեղադրվել, նորոգվել են «Կայարան» կոչվող թաղամասի հին էլեկտրասյուները: Տեղադրված 60 էլեկտրասյուների միացումները տրվեցին դեկտեմբերի 10-ին:

 «Աշխատանքները դեռ չեն ավարտվել, պիտի աշխատենք մինչեւ տարվա վերջ էլեկտրասյուների թիվը հասցնել 100-ի: Հիմա գյուղի 30%-ն է լուսավորված»,- մեզ հետ զրույցում նշեց համայնքի ղեկավար Վահրամ Գեւորգյանը` հավելելով, որ գիշերային լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները շարունակվելու են նաեւ հաջորդ տարի: Գիշերը չլուսավորված փողոցներով անցնելը վտանգավոր է հատկապես աշնանը եւ գարնանը, երբ գայլերն անարգել մուտք են գործում գյուղ:

Լուսավորության ցանցի շահագործման աշխատանքները կատարվել են համայնքի ղեկավարի անձնական ներդրումով: Վերջինիս խոսքերով` ընդհանուր գումարը կազմել է 4 մլն դրամ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter