HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյան. «Այնտեղ, ուր բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են»

Հայ բարեգործական ընդհանուր միության ծրագրերի շրջանակներում ամառային ուսումնական պրակտիկան Հայաստանում անցկացնող 21 սփյուռքահայ երիտասարդներին այսօր ընդունել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Վերջինս նշել է, որ սփյուռքահայ երիտասարդները, որպես հայ ժողովրդի մի մաս, հայրենիքին կարող են զորակցել իրենց գիտելիքներով: Խոսելով բանակ-հասարակություն կապի կարևորության մասին` Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Պաշտպանության նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում հանրային կապերին` փորձելով դրանք դարձնել առավելագույնս թափանցիկ: Մենք մշտապես ասում ենք, որ այնտեղ, ուր բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են»,-ընդգծել է նախարարը` հավաստիացնելով, որ նմանաբնույթ հանդիպումները նպաստում են սփյուռքահայ երիտասարդի մոտ հայրենաճանաչողության և ազգային ոգու բարձրացմանը:

Նախարարի հետ հանդիպումից առաջ ուսանողներն այցելել են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ծանոթացել զինվորների առօրյային, շփվել հայրենակիցների հետ, եղել տարբեր տեսարժան վայրերում:

Հայ բարեգործական ընդհանուր միության համաշխարհային խորհրդի անդամ Վազգեն Յակուբյանը սփյուռքահայ երիտասարդների մասին նշել է. «Նրանք օտար քաղաքացիներ են, սակայն ցանկանում են իրենց հայրենիքի մի մասը կազմել»:

Այնուհետև նախարարը պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք վերաբերել են Աֆղանստանում հայ խաղապահների առաքելությանը, հայկական բանակի մարտունակությանը, ղարաբաղյան հարցին, Հայաստանի վարած պաշտպանական քաղաքականությանը: 

Նախարարի հետ հանդիպումից հետո սփյուռքահայ երիտասարդներն այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ծանոթացել ապագա սպաների առօրյային, ուսումնական գործընթացին: Նրանք այցելել են նաև ինստիտուտի թանգարան, որտեղ սփյուռքահայ երիտասարդներին հանգամանալից ներկայացվել է արցախյան պատերազմի պատմությունը: Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter