HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԲ հրամանատարն ընդունել է միջազգային դիվանագետներին

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել բանակցային գործընթացի ներկա վիճակի, առաջնային գծում առկա իրադրության և արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հեռանկարների վերաբերյալ:  

Բանակի հրամանատարը ընդունել է նաև ԼՂՀ-ում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Նիկոլաս Ֆլյուրիին: Շնորհավորելով վերջինիս կազմակերպության 150-ամյակի կապակցությամբ՝ Մովսես Հակոբյանը կարևորել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը Արցախում և համոզմունք հայտնել, որ համագործակցությունը հանրապետության ռազմական գերատեսչության հետ այսուհետ ևս կլինի արդյունավետ:

Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ-ից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter