
«Հետքի» լրագրողը՝ «Ճամպրուկ 2013»-ի մրցանակակիր
Այսօր՝ Միգրանտների միջազգային օրը, տեղի է ունեցել «Ճամպրուկ 2013» ամենամյա լրագրողական մրցույթի մրցանակաբաշխությունը: Մրցույթն անցկացվում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից, որը ֆինանսավորում է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՀՀ-ում շրջանառու միգրացիային եւ վերաինտեգրմանը» ծրագրի շրջանակներում:
Լրագրողներին պարգեւներ են հանձնվել «Լավագույն հոդված», «Լավագույն հեռուստահաղորդում», «Լավագույն մուլտիմեդիա» անվանակարգերում: Մրցանակաները համապատասխանաբար ստացել են Գայանե Մկրտչյանը (armenianow.com), Հասմիկ Սմբատյանը («Ազատություն» ռ/կ), Զարուհի Արզումանյանը (Հ1):
«Լավագույն հոդված» անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրել է «Հետքի» լրագրող Երանուհի Սողոյանը՝ «Լուսանկարիչ Հայկ Ադամյան. «Ծննդավայրից հեռու՝ ես աշխարհի ամենամիայնակ մարդն եմ»» հոդվածի համար:
Մեկնաբանել