HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2014-ի հունվարի 1-ից ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում այլևս ԱՊՊԱ կտրոններ չեն տրամադրվելու

2014 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ են մտնելու «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն` 2014 թվականի հունվարի 1-ից ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում այլևս ԱՊՊԱ կտրոններ չեն տրամադրվելու, իսկ ԱՊՊԱ պայմանագիր ունենալու հանգամանքն ստուգվելու և ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ վարչական պատասխանատվություն է կիրառվելու համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով՝ նույնիսկ այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցը չի շահագործվում:

Տեղեկացնում ենք, որ սահմանված ժամկետում ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է տուգանք՝ յուրաքանչյուր տասն օրվա համար նվազագույն աշխատավարձի հնգապատիկի (5000 դրամ) չափով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, առանց գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու տրանսպորտային միջոցը վարելու համար՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100000 դրամ) չափով:

Կոչ ենք անում բոլոր տրանսպորտային միջոցների սեփականատերերին կամ օրենքով սահմանված կարգով դրանք տիրապետող անձանց՝ սահմանված ժամկետում (նախորդ պայմանագրի ժամկետի ավարտից հետո 10-օյա ժամկետում) կնքել նոր ԱՊՊԱ պայմանագիր և տրանսպորտային միջոցը վարել միայն գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու դեպքում: Նախորդ պայմանագրի ժամկետի ավարտը պետք է ընդունել ոչ թե ԱՊՊԱ կտրոնի վրա փակցված ամսվա վերջին օրը, այլ ԱՊՊԱ պայմանագրում նշված օրը:

Եթե տրանսպորտային միջոցը տևական ժամանակով չի շահագործվելու, ապա տուգանքներից խուսափելու համար կոչ ենք անում տրանսպորտային միջոցը ժամանակավոր հանել հաշվառումից:

Տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելն անվճար է: Տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանում կարող է դիմել ոչ միայն տրանսպորտային միջոցի սեփականատերը, այլ նաև ցանկացած շահագրգիռ անձ առանց լիազորագրի՝ ներկայացնելով տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը և հաշվառման համարանիշերը: Ավելին, նույն շահագրգիռ անձը կարող է միաժամանակ դիմել տարբեր անձանց պատկանող մեկից ավելի տրանսպորտային միջոցները հաշվառումից ժամանակավոր հանելու համար:

Ճանապարհային ոստիկանություն

Մեկնաբանություններ (2)

Nver
Այն տպավորությունն է կարծես թե ոստիկանությունը վրեժ ունի մարդկանցից լուծելու ու փորձում է հնարավոր ամեն կերպ տարբերակներ փնտրել տույժ տուգանքների միջոցով իր վրեժը լուծել։ Այսպես է դրվում փոխվստահության հիմքերը։
Anush
To de rad exeq,e! Ays inch himar erkir sarqecin(((

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter