Արա Ավետիսյանը նշանակվել է ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար
Վարչապետ Տիգրան Սարգսյանի այսօրվա որոշմամբ՝ Արա Ավետիսյանն ազատվել է կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Իսկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվել է Ոստանիկ Մարուխյանի լիազորությունները «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում` համաձայն իր դիմումի:
Նախարարի մեկ այլ հրամանով «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Արա Ավետիսյանը` մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը: Այս մասին հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել