HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ սամբիստները 3 մեդալ են շահել

Հայաստանի սամբոյի հավաքականը մասնակցում է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվող Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությանը:

Այսօր` մրցումների առաջին օրը, հայ սամբիստները նվաճեցին 3 բրոնզե մեդալ: Պատվո պատվանդանին բարձրացան մեր պատանիներից Գրիգոր Մխիթարյանը (48 կգ քաշային կարգ), երիտասարդներից` Մհեր Կարապետյանը` (82 կգ քաշային կարգ), աղջիկներից Ռոզա Խաչատրյանը (52 կգ քաշային կարգ):

Վաղը մրցագորգ դուրս կգան պատանիներից Ռազմիկ Պետոյանը (52կգ), Ռաֆիկ Մանուկյանը (65կգ), Մարտիրոս Հակոբյանը (81), Գոռ Մարգարյանը (+87), երիտասարդներից Արա Մելքոնյանը (52կգ), Վահագն Գևորգյանը (62կգ): Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter