Ստեղծվել է Սևանի իշխանի պաշարի վերականգնման հիմնադրամ
Հիմք ընդունելով ՀՀ նախագահի 2013թ. հոկտեմբերի 21-ի Սևանա լճում իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերի խորհուրդ ստեղծելու կարգադրությունը և ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ` ՀՀ կառավարությունը որոշել է «Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը» ներկայացնել բնապահպանական պետական և տնտեսագիտական անկախ փորձաքննության, հիմնադրել Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ, որտեղ ՀՀ անունից հանդես գալու լիազորությունը վերապահվել է «ՀՀ կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Այս մասին հայտնում է կառավարությունը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցը ներկայացնող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին հանձնարարել է լրատվամիջոցներով պարզաբանում տալ այս նախագծի վերաբերյալ: «Ծրագիրն իրականացվելու է պետություն-մասնավոր համագործակցության միջոցով, - ասել է վարչապետը: - Պետք է հրավիրել նաև շահագրգիռ գործարարների ուշադրությունը, որպեսզի նրանք համագործակցող կողմ դառնան, ինչի հնարավորությունն այս նախագիծը տալիս է»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել