HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դրամաշնորհներ Աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարությանը՝ կենսաթոշակային համակարգի բարելավման համար

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը եւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը այսօր երկու դրամաշնորհային համաձայնագիր ստորագրեցին, որոնք կաջակցեն Հայաստանի ընթացիկ կենսաթոշակային համակարգի վերաբերյալ իրազեկության բարձրացմանը և սոցիալական ծառայությունների որակի բարելավմանը: Այս մասին հայտնվում է ԱՄՆ դեսպանատան տարածած մամլո հաղորդագրության մեջ:

Առաջին ծրագրի նպատակն է շարունակել ԱՄՆ ՄԶԳ աշխատանքները` ուղղված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների կարողությունների բարելավմանը, ինչպես նաև իրականացնել ֆինանսական գրագիտության ծրագրեր կառավարության կողմից ֆինանսավորվող «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի միջոցով:

Մեկամյա ծրագիրը լրացնում է ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի, «Ֆինանսներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի և Հարկային բարեփոխումների ծրագրի գործունեությունը: Իր հերթին, Համաշխարհային բանկը դրամաշնորհային օժանդակություն է տրամադրել Հայաստանում Կենսաթոշակային միասնական պորտալի և կենսաթոշակային միասնական թեժ գծի ստեղծման համար:

Երկրորդ համաձայնագրի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն նախարարությանը կսատարի՝ բարելավելու Հայաստանի բնակչությանը տրամադրվող սոցիալական ծառայությունների որակն ու արդյունավետությունը: Ծրագիրը կօժանդակի ՀՀ կառավարության նախաձեռնած Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի (ԻՍԾՀ) ներմուծմանը և կանդրադառնա ներմուծման փուլում հիմնական մարտահրավերներին: ԻՍԾՀ ներմուծմամբՀՀ կառավարությունը նպատակ ունի տնտեսական աճի և աղքատության նվազեցման խթաններ ստեղծել մարդկային կապիտալի զարգացման միջոցով: Բացի այդ, կվերանայվի սոցիալական աշխատանքի բնույթն ու դերը:

Երկու դրամաշնորհները 2013 թ. սեպտեմբերին ԱՄՆ ՄԶԳ-ի և ՀՀ կառավարության միջև ստորագրված Առողջապահական և սոցիալական բարեփոխումների օժանդակության ծրագրի մաս են հանդիսանում:

 

Լուսանկարը՝ www.yerkirmedia.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter