HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիմա էլ Ջիվան Գասպարյանը

Ալեք Մանուկյան 15–րդ շենքի և Այգեստան 7–րդ փողոցի բնակիչները դիմում են հղել ՀՀ նախագահին.

«Կոչ ենք անում Ձեզ՝ ՀՀ Նախագահին, արձագանքել մեր խնդրանքին:

2004–ին կենդանի լեգենդ, տաղանդավոր և վաստակաշատ դուդուկահար Ջիվան Գասպարյանը որոշում է իր համար քաղաքի կենտրոնում կառուցել շքեղ առանձնատուն՝ բարձր պարիսպներով (Այգեստան 7փ. 1–ին շենքի դիմացի կանաչ գոտու և երեխաների խաղահրապարակի տեղում):

Ջիվան Գասպարյանը հարգված և սիրված է հայ ժողովրդի կողմից, բայց մի՞թե մարդ պետք է շահագործի մարդկանց սերն ու վստահությունը, մի՞թե պետք է իրեն վեր դասի իր նման մարդկանցից՝ իր հարևաններից:

Երբ նա կառուցեց իր առանձնատունը (դա նրա ծրագրի սկիզբն էր), ուղղակիորեն ոչնչացրեց մոտ 500 քմ բակային կանաչապատ տարածք, որն ընդգրկում էր 4 զրուցարան և երեխաների համար նախատեսված խաղահրապարակ՝ բոլոր հարմարություններով, որտեղ մեծացել է մի քանի սերունդ։ Այդպիսով նա զրկեց մեր երեխաներին՝ ամառվա շոգից պատսպարվելու բարձր ծառերի հովին ու անհոգ մանկությունից: Մենք ստիպված էինք ուղարկել մեր երեխաներին խաղալու ոչ թե բակ, որտեղ կային և՛ խաղահրապարակ, և՛ կանաչ գոտի, այլ փոշոտ և հողոտ մի տարածք, որը պիտանի չէր նրան տուն կառուցելու համար:

Իսկ այժմ հարգարժան դուդուկահարն ուզում է վերջնանպատակին հասցնել իր ծրագիրը՝ վերջնականապես զրկելով մեր երեխաներին բակ իջնելու հնարավորությունից: Նրա ծրագրի վերջին կետն իր նոր առանձնատան համար կարճ ճանապարհ կառուցելն է, որպեսզի Ալեք Մանուկյան փողոցից միանգամից մտնի իր բակի առանձնատան տակ գտնվող ավտոտնակը: Այո՛, իր բակը, որովհետև նա իր գործողություններով հերթական անգամ ապացուցում է, որ մեր երկրում արդարություն և հավասարություն կոչվածի մասին մոռանում են,երբ ասպարեզ է գալիս հեղինակություն կոչվածը։ Չէ՞ որ մենք բոլորս հավասար ենք, և օրենքը բոլորի համար է, չէ՞ որ մեր երեխաներն էլ իրավունք ունեն խաղալ կանաչ բակում, մեծանալ մաքուր օդ շնչելով, ոչ թե վախենալ պարոն Գասպարյանի ավտոմեքենայի տակ ընկնելուց:

Ճանապարհը կառուցելու համար, ինչպես և նրա ծրագրի առաջին փուլում, հերթական անգամ պետք է ոչնչացվի կանաչ տարածք՝ առնվազն 80 քմ, և մի քանի հնամյա հաստաբուն ծառեր, որոնք պահպանում են մեր բնակարանները դիմացի փողոցի սրճարանների ձայնային աղմուկից և փոշուց, նաև մի կրպակ, որով իր հացն է հայթայթում անապահով բազմազավակ ընտանիքը:

Ցավն այն է, որ մենք արդեն չգիտենք՝ ում դիմենք, քանի որ պատկան մարմինները կարծես չեն լսում մեզ. լսում են միայն դուդուկահարի մեղեդին և մեծ հաճույքով պարում դրա տակ:

Մեր բոլորի խնդրանքը Ջիվան Գասպարյանին՝ չպահանջի իր համար ավտոմեքենայի ճանապարհ, ստացավ հետևյալ պատասխանը.

«Ես ձեզանից թույլատրություն չեմ հարցնում. ես վաղուց այս հարցը քննարկել եմ ՀՀ նախագահի հետ»:

Մեկնաբանություններ (10)

Stver
Karox e patahi Sharl Aznavurn el harsaniqum ergac lini... da amot ban che... Lav erajishty karox e rabizum el nvagac lini i nvagi...
Stver
Կրկին համոզվում եմ, որ Ջիվան Գասպարյանը մեծություն է, մարդիկ են նախանձ, միթե էդ նույն մարդկանց չի խանգարում իրենց շենքի բակում կայանած մեքենաները, կամ իրենց շենքի բակով կողքի շենքի բակ գնացող մեքենան, հիմա էլիտար շենքեր կան, որ շքամուտքը միանգամից նայում է բանուկ փողոցին, բայց մարդիկ գնում ու ապրում են էդ տներում, ուղղակի կան մարդիկ, որ սիրում են միայն բողոքել: Ես անձամբ ուրախ եմ, որ Հայաստանի պես երկրում կա մեկը, որ իր արդար քրտինքով կարողանում է տուն կառուցել ու մարդավայել ապրել, ես չեմ չարանում Ջիվանի վրա, որ այդ նույն հնարավորությունը առայժմ ես չունեմ: Եվ վերջապես այսօր Երևանի որ փողոցում ու շենքի բակում մեքենաների հոծ բազմություն չկա: Ես համոզված եմ, որ Ջիվան Գասպարյանն ինքը չէր համաձայնվի պետական մարմինների օրինախախտ որոշման հետ, թեկուզ հենց իր շահի համար: Ես անձամբ շփվել եմ նման բողոքող մարդկանց հետ, մի անգամ Երևանի ընդարձակ բակերից մեկում մեքենաս կայանեցի աղբամանի մոտ, որպեսզի մյուս մեքենաների տեղաշարժին չխանգարեմ, բայց արի ու տես դրանից էլի մի տիկին դժգոհ մնաց ու սկսեց աղաղակել, հելեք հասեք, մարդու ճանապարհն էինք փակել, այնինչ սովորական ժիգուլին շրջանցելը հաստատ մարդու համար ծանր ֆիզիկական աշխատանք չի պահանջում:
Armen
Նախ բոլորդ նայեցէք այս վիդէոն (http://www.youtube.com/watch?v=1huG5E2Jsio&feature=player_embedded) Եութուպի վրայ Givan Canapar անունով ու յետոյ եզրակացութիւններ ըրէք։
Garnik
et mardik chkayin voch 88-in vochel 91-94 paterazmi jamanak hima mi hat duduk pchelov daran metsutyun . ashxarum asumen 9 milion hay ka bayc hayastanum apruma erevi 2 milion u hl@ gnumen uremn es petutyun@ mets xndir uni ba et metsuner@ chen karum et lutsman banalin ktnen.drank tkac unen erkri u joxovurdi vra iranc hetakrkira iranc bareketucutyun@ metutsun@ nae ov tsrayuma ASTSUN NAYRENIKIN JOXOVRDIN
Garnik
ete mard duduk chi karum nvagi chi nshanakum taxand chuni .es orinak lav sportsmen em rxel parkevatrvelen diplomnerov . inch verabervuma merel nvagoxi ink@ jamanakin rabizuma nvage gitem inch em asum .iravungneri masov da boloris iravunkna vori hamar paykarum enk 88 ic u astvac ta mi or khaxtenk.
Stver
Ջիվան Գասպարյանը իսկական տաղանդ է, նա, ով կհամարաի մեռել նվագող, թող գոնե մի թեթև ինքը դուդուկ փչի, անձնական խնդիրներից ելնելով մի վիրավորեք մի մեծության, ում երբեք չեք կարող հասնել.... Իսկ ինչ վերաբերում է տուն է կառուցել ու էլի ինչ որ խնդիրներ դրանք բոլորն էլ օրինական լուծման ճանապարհներ ունեն: Պայքարեք ձեր իրավունքների համար...
Garnik(azatamartik)
butkaneri terer@ aygestanci en te che Hayen u tunen pahum. et mek.erkrort@ ink@ asuma es naxagahic em harcnum vochte joxovrdic uremn ink@ naxagani artista vochte joxovrdakan. naxaganer@esor kan vax@ che isk joxovurd@ haverja .joxovrdin arhamarelov ink@ arnamaruma mer azatamarti zoherin nrank et nuyn joxovurdi hamar en krve.
Gerasim
Ջիվանը, որ ճանապարհ սարքի պետք է 2 բուդկա-դախլա ապամոնտաժվեն: Ընդ որում, այդ բուդկաների տերերը Այգեստանից չեն: Դրական կողմը կլինի, որ Այգեստանի մուտքը Ալեք Մանուկյանից մեկ հատով կավելան: Ներկայումս միայն մեկ փողոց է տանում դեպի Այգեստանի 6,7 և 8 փողոցներով ամփոփված հսկայական տարածք: Ընդ որում, այդ փողոցի միշտ խցանված է: Նաև այդ փողոցի վրա տեղադրված են աղբարկղներ ու հատկապես շոտ օրերին այլանդակ հոտ է գալիս: Հետքը Հայաստանյան այն քիչ ԶԼՄ-ներից է, որ փորձում է պրոֆեսիոնալ զբաղվել հետաքննող լրագրությամբ: Սակայան, այս պարագայում, այդ դեպքում, Հետքը գործել է ոչ պրոֆեսիոնալ` տեղադրելով բողոք նամակ ճչտված բնակչությունից:
Garnik(azatamartik)
et merel nvagox@ 2 hat nvagec sarkink esim inch chmtacelov vor arajin hertin piti mard lini nor erajisht kam ayl masnaget. eti ishxanutyan meymunna vochte azgazin arjek.azatamartikner kan antun dranken mer arjek@ vochte et meymun@
ASD
AMEN MI PCHOX IREN DREL E DUDUKISTI TEX

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter