Ոստիկանությունը հերքում է տասնյակ մարդկանց բերման ենթարկելու և ձերբակալելու մասին լուրերը
Ոստիկանությունը պարզաբանել է այսօր զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել և ձերբակալվել ՀՀ Ազգային ժողովի մոտ տեղի ունեցող ակցիայի տասնյակ մասնակիցներ:
«Ոստիկանությունը հայտարարում է, որ տեղեկատվությունը ստահոդ է և չի համապատասխանում իրականությանը. ոստիկանության Արաբկիրի բաժին են բերվել երկու քաղաքացի՝ Վարդգես Գասպարին և Անտոն Իվչենկոն:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 172-րդ հոդվածի 3-դ կետի համաձայն՝ Վարդգես Գասպարիի և 182-րդ հոդվածի համաձայն՝ Անտոն Իվչենկոյի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ»,- ասված է ոստիկանության տարածած մամլո հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել