«Եթե Դուբայում եք, կամ այլ տեղում եք հանգստանում, մնացեք, շարունակեք ձեր հանգիստը կարիք չկա, որ վերադառնաք»
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը փոխեց գազի համաձայնագրերի շուրջ ԱԺ-ի քվեարկությունը: Այն կկայանա երկուշաբթի` ժամը 12-ին: Հիշեցնենք, որ քվեարկությունը պետք է կայանար այսօր, սակայն ՀՀԿ-ն պատգամավորների համապատասխան թիվ չկարողացավ ապահովել ԱԺ դահլիճում, եւ այն չտապալելու համար հետաձգեց:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատnգամավոր Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ իշխող կոալիցիան չկարողացավ այնքան մարդ հավաքել, որ կազմակերպի քվեարկությունը: «Միգուցե շատ լավ է, նահանջում են: Ողջունելի է: Ովքեր երկուշաբթի պետք է տեղեկանան այս քվեարկության մասին, նրանց էլ հորդորում եմ մնաք, եթե Դուբայում եք կամ այլ տեղում եք հանգստանում, մնացեք, շարունակեք ձեր հանգիստը, կարիք չկա, որ վերադառնաք: Այնպես որ, ճիշտ կլինի մնաք, դա էլ իմ հորդորն է»,-ասաց Զարուհի Փոստանջյանը:
Ինչ վերաբերում է 3 տարիների ընթացքում «ՀայՌուսգազարդի» կուտակած պարտքերին, պատգամավորը նշեց, որ խարդախություն է, որին կարելի է ավելացնել քրեական օրենսգրքի եւս մի քանի հոդվածներ:
«Պարոն Մովսիսյան, դուք այս ամբիոնից, ձեր մամուլի ասուլիսների ժամանակ այնքան հայտարարություններ եք արել, որ ձեզ հարցաքննելու ժամանկ այդ հայտարարությունները, որոնք միմյանց մերժել են, երեւի դուք ամենավառ հանցակիցն եք լինելու այս խարդախության գործի մեջ: Որովհետեւ ամբիոնից ասացիք, որ գազի գինը Իրանը Հայաստանի համար 400 դոլար է նախատեսում, մինչդեռ պարզվեց, որ Իրանի դեսպանը հանդես եկավ ու ասաց, որ ՀՀ կառավարությունը մեզ հետ որեւէ բանակցություն չի վարել այս հարցի կապակցությամբ»,- դիմելով էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսկյանին՝ ասաց Զ. Փոստանջյանը` հավելելով, որ նախարարն անվստահելի է եւ մեզ համար 3 տարիների ընթացքում խարդախության ճանապարհով պարտք է հավաքել, ուստի ստիպված է հավատալ Իրանի դեսպանին:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն էլ Զարուհի Փոստանջյանին մի քանի «դասեր» տվեց եւ հորդորեց «կոռեկտության սահմաններում մնալ»:
«Եթե դուք չեք վստահում, մենք վստահում ենք: Այլընտրանք, կառավարման այլ ձեւ ժողովուրդը առայժմ չի տեսել»,-ասաց Վ. Այվազյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել