HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

41 մլն եվրո. Եվրամիության նոր ֆինանսավորումը Հայաստանին

Եվրոպական միությունը ընդունել է 41 մլն եվրո արժողության փաստաթղթերի փաթեթ Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, տարածաշրջանային զարգացմանը և գյուղատնտեսությանը աջակցելու նպատակով: Այս օժանդակությունը տրամադրվում է Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում:

«ԵՄ-ն ու Հայաստանը հանձնառու են շարունակել ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցութունը՝ փոխադարձ հետքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով: Գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման, տարածաշրջանային համաչափ զարգացման, ավելի արդյունավետ քաղաքացիական  ծառայության և հզոր քաղաքացիական հասարակության կայացմանն ուղղված մեր օժանդակությունը կապահովի զգալի առաջընթաց Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին իսկ հասարակությունը կստանա  շոշափելի արդյունքներ», ասաց Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: 

Գյուղատնտեսության ու գյուղական համայնքների զարգացմանն ուղղված ԵՄ նոր նախաձեռնությունների նպատակն է բարելավել գյուղատնտեսական կառույցների գործունեության, նպաստել ֆերմերների ասոցիացիաների զարգացմանը և ապահովել Հայսատանում քաղաքացիներին ավելի մատչելի մթերքի տրամադրմանը: Օժանդակությունը միտված է Հայաստանի գյուղական համայնքների պայմանների բարելավմանը:

Տարածաշրջանային զարգացման ոլորտում ծրագիրը կաջակցի առանձին ծրագրերին  (օրինակ՝ հանրային-մասնավոր համագործակցություն, աշխատատեղերի ստեղծում, անձնակազմի վերապատրաստում)՝ նպաստելով Հայաստանի համայնքների տնտեսական զարգացմանը:

Օժանդակության նպատակն է նաև հզորացնել քաղաքացիական հասարակության դերը, որպես  երկկողմ համագործակցությունը խթանելու և բարեփոխումների մոնիտորինգն ապահովելու ԵՄ-ն կարևոր գործընկերոջ: Այն միտված է նաև բարձրացնել քաղծառայողների կարողությունները գերակա ուղղություններով՝ ներառյալ ԵՄ մուտքի արտոնագրերի և Ռեադմիսիայի համաձայնագրերը, ինչպես նաև խթանել Հայաստանի մասնակցությունը ԵՄ ծրագրերում և Հայաստանի համագործակցությունը ԵՄ գործակալություների հետ: Այս մասին հայտնում է ԵՄ հայաստանյան առաքելությունը: 

Ընդհանուր տեղեկություններ 

Ծրագիրը Արևելյան գործընկերություն նախաձեռնության մաս է, որն ընդգրկում է Եվրոպական հարևանության քաղաքականության արևելյան հատվածը և նապատակ ունի Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ավելի մոտեցնել  Եվրոպական միությանը:

   Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Եվրոպական հաևանության և գործընկերության գործիքի կողմից: Այն բաղկացած է 3 մասից.

  • Օժանդակություն գյուղատնտեսությանն ու գյուղական համայնքների զարգացմանը, որը կնպաստի Հայաստանում արդյունակվետ և կայուն գյուղատնտեսության ու գյուղական համայնքների զարգացմանը, համաձայն Գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգաման  Եվրոպական միության ծրագրին (25 մլն եվրո);
  • Աջակցություն Հայաստանի տարածաշրջանային զարգացմանը ապահովելով առաջընթաց դեպի Հայաստանի համայնքների միջև համաչափ  սոցիալական և տնտեսական զարգացում (10 մլն եվրո);
  • Աջակցություն ԵՄ-Հայաստան համաձայնագրերի իրականացմանը, որի նպատակն է աջակցել  հիմնական պետական մարմիններին իրականացնել մուտքի արտոնագրերի դյուրացման և  Ռեադմիսիայի համաձայնագրերը և ԵՔՀ գործողությունների ծրագիրը, հզորացնել Հայաստանի քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում իրականացվող  բարեփոխումների գործընթացի վերահսկման նպատակով, և հզորացնել քաղծառայողների կարողությունները ինչպես նաև նպաստել Հայաստանի մասնակցությանը ԵՄ ծրագրերում և Հայաստանի համագործակցությանը ԵՄ գործակալությունների հետ (6 մլն եվրո):

Մեկնաբանություններ (1)

1-ից որոշ թարգմանություններ
//EU is a trap// - ( ԵՄ - ն թակարդ է!): //Those who are in it, are unable to get out // - (ով այնտեղ է մտել, անկարող է այլեւս դուրս գալ!) // In other words, in four years the unemployment situation in EU got WORSE!! By their own account 49% of Bulgarians, 42% of Romanians, 37% of Latvians, 35% of Greeks are in this category of poverty. In terms of real numbers, over 18 million Italians, almost 16 million Germans, 15 million British are struggling to put food on their tables.// - Այլ կերպ ասած, չորս տարի գործազրկության իրավիճակը ԵՄ դարձել նույնիսկ ավելի վատ. Իրենց հաշվին 49% - ը, բուլղարացիների 42% - ը, Romanians, 37% - ը, Լատվիայից, 35% - ը հույների այս կատեգորիայում աղքատության. Իրական թվերով, ավելի քան 18 մլն իտալացիներ, գրեթե 16 միլիոն գերմանացիներ, 15 մլն Բրիտանացիներ պայքարում են ուտելիքի համար! Իսկ վերջում էլ ասվում է - քո ծանոթ սատանան ավելի լավ անծանոթից (այսինքն՝ թող մեզ գոնե ծանոթ գայլ ուտի!!) Բայց ես կարծում եմ հային ով էլ ուտի չի մարսի (շատ ենք գեշ!)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter