
«Առավոտ». ինչո՞վ էր «Ա1+»-ի փաթեթը տարբերվում մյուս TV-ների հայտերից
Լոնդոնում տեղակայված «ARTICLE 19» իրավապաշտպան կազմակերպությունը, որի նպատակը ողջ աշխարհում խոսքի ազատության իրավունքի պաշտպանությունն ու աջակցությունն է, հուլիսի 13-ին փորձագիտական վերլուծություն է տրամադրել Հայաստանում լիցենզավորման մրցույթների արդյունքներին նվիրված ԵՄԱ զեկույցի վերաբերյալ:
Եվ այս վերլուծության «ՀՌԱՀ գործելակերպը» ենթաբաժնում եզրակացնելուց հետո, որ մրցույթի մասնակից «ոչ մի ընկերություն չի ներկայացրել ֆինանսական պատշաճ հաշվարկներ եւ իրենց ֆինանսական իրավիճակի իրատեսական կանխատեսութմներ՝ «ARTICLE 19»-ը զարմանալի է համարել, որ «Մելտեքս» ՍՊԸ-ի ներկայացրած փաթեթը մերժվել է այն եզրակացությամբ, որ «անհրաժեշտ ֆինանսական միջոցների մատչելիությունը հավաստող փաստաթղթերի զգալի մասը կեղծված եւ անհիմն է»:
Վերլուծության մեջ անթաքույց հեգնանք կա. «Զարմանալի կլիներ տեսնել, թե ինչպես է հաջողակ դիմորդների կողմից տրամադրված չհիմնավորված տեղեկատվությունը տարբերվել «Մելտեքս»-ի տրամադրածից»:
Մեկնաբանել