HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արտագաղթին նպաստում է ծնողների եւ մանկավարժների՝ «սա երկի՞ր է» արտահայտությունը»

Դեկտեմբերի 20-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը տարեվերջյան իր մամուլի ասուլիսի նախաբանում լրագրողներին հայտնեց, որ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի 2013թ.-ին անցկացրած մոնիթորինգի արդյունքներով` Լոռու մարզպետարանի կայքէջը երկրի 50 պետական կառույցներում գրավել է 4-րդ, իսկ 10 մարզերում` 2-րդ տեղը: Մարզպետը դա համարեց Լոռու մարզպետարանի 2013թ.-ի կարեւոր ձեռքբերումը:

Ասուլիսի սկզբում Արթուր Նալբանդյանն ասաց, որ մարզում ամենամեծ հաջողություններն արձանագրվել են գյուղատնտեսության ոլորտում: Նշեց, որ 2013թ.-ին Լոռու տարածաշրջանի 42 հազար հա վարելահողերից մշակվել է 27,200 հա-ը 2012թ.-ի 22¸612 հա-ի դիմաց: Արտադրվել է 35 հազար տոննա հացահատիկ, որը 15 հազար տոննայով ավել է նախորդ տարվա համեմատությամբ: Ընթացիկ տարում մարզում շահագործվել են Ախթալայի, Գուգարքի  ամբուլատորիաների եւ Սպիտակի հիվանդանոցի վերանորոգված շենքերը: Շինարարության ընթացքի մեջ են Ալավերդու եւ Վանաձորի բժշկական կենտրոնների շենքերը: Պատասխանելով լրագրողների հարցերին` Արթուր Նալբանդյանը չթաքցրեց, որ մարզի ամենացավոտ խնդիրը մնում է արտագաղթը:

Պաշտոնական տվյալներով 47¸500 մարդով Լոռու մարզի բնակչության թիվը նվազել է: Արտագաղթի գլխավոր պատճառը նա համարեց գործազրկությունը: Ասաց, որ գործազկությունը Վանաձորում կարող էր մեղմել «Քիմպրոմի» վերագործարկումը, սակայն վերջինս այդպես էլ չգործարկվեց: Արտագաղթի պատճառների մեջ Արթուր Նալբանդյանը վտանգավոր համարեց դպրոցներում եւ տանը երեխաների մոտ ծնողների եւ մանկավարժների՝ «սա երկի՞ր է» դժգոհ հարցադրումը: Մարզպետը կարծում էր, որ դրա հետեւանքով էլ երեխաները շտապում են դպրոցը մի կերպ ավարտել ու արագ հեռանալ երկրից: «Հայաստանում  արտագաղթելը նաեւ մոդա է դարձել»,- ասաց նա եւ հավելեց, որ արտագաղթողները մարզում իրենց առաջարկած աշխատանքը չեն ընդունում, սակայն գերադասում են դրսում կատարել ամենաստորացուցիչ աշխատանքները: «Ի վերջո¸ աշխատանքի մեջ միայն վատը տեսնել, միայն վատ խոսելըն էլ ճիշտ չէ»,- լրագրողներին  դժգոհեց բանախոսը:

Արթուր Նալբանդյանն անդրադարձավ նաեւ արտագաղթի ծանր հետեւանքներին. «Մարզի 151 դպրոցներում աշխատում են 3400 մանկավարժներ: Վերջին 10 տարիներին դպրոցների աշակերտների թիվը 10 հազարով նվազել է, դրա արդյունքում 10 հազար աշակերտի ֆինանսավորում պակասել է, որն ստեղծել է մանկավարժների աշխատավարձի անհավասարություն¸ եւ իրենք հարկադրված են կրճատել մանկավարժներին»:

Մարզպետ Արթուր Նալբանդյանը արտագաղթի կանխումը  համարեց 2014թ.-ի իր կարեւորագույն խնդիրը: Լրագրողները խնդրեցին նրան ներկայացնել արտագաղթը կանխելու իր տեսլականը: «Մենք շատ լավ ենք գիտակցում, որ առանց փոքր ու միջին բիզնեսի մարզի տնտեսությունը չի կարող զարգանալ: Մենք շատ լավ նաեւ տեսնում ենք, որ մեր մարզում փոքր ու միջին բիզնեսը զարգացած չէ»,- ասաց նա: Վերջերս Արթուր Նալբանդյանը եղել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում¸ որտեղ իր ասելով բնակչության 80%-ն աշխատում է մինչեւ 10 աշխատատեղ ունեցող ձեռնարկություններում: «Մենք էլ ունենք նման հնարավորություն, որոնք ճիշտ չենք օգտագործում»,- խոստովանեց նա:

Մարզպետին ուղղված մարզի լրագրողների հարցերը բացահայտում էին մոռացված, սակայն արտագաղթին նպաստած շատ խնդիրներ: Լրագրողներից մեկի հարցին Արթուր Նալբանդյանը պատասխանեց, որ աղետի գոտում այս պահին կա 505 անավարտ բնակարան, որից մոտ 246-ն ընթացքի մեջ են, մնացածի շինարարությունը սկսված չէ: Քաղաքաշինության նախարարությունից եւ «Գլենդել Հիլզից» մարզպետին վստահեցրել են, որ  անավարտ բնակարանային շինարարությունը 2014թ.-ին անպայման կվերսկսեն:

«Հետքը» Լոռու մարզպետից բացատրություն խնդրեց մասնավորապես Ալավերդու եւ Վանաձորի համայնքապետարաններում քաղաքապետերի բարեկամներով «բեռնված» աշխատակազմերի մասին: «Այն, ինչ ահազանգում են լրատվամիջոցները, իմացեք, որ անհետեւանք չեն մնում: Ձեր բարձրացրած հարցերի շուրջ համայնքապետերի հետ քննարկումներ ընթանում են: Նրանք փորձում են իրենց արդարացնել, բայց ես կարծում եմ, որ այդ խնդիրը ոչ միայն համայնքապետարաններում, նաեւ մարզի դպրոցներում կա: Մենք այդ հարցը շատ խիստ ենք դնում»,- վստահեցրեց մարզպետը:

Արթուր Նալբանդյանից նոր տեղեկություններ խնդրեցինք հայ-վրացական սահմանի Ջիլիզայի անցակետի բացման ձգձգման մասին: «Վերջերս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի պատվիրակության հետ այցելեց Վրաստան: Հայ-վրացական սահմանների ճշտման հարցը, մասնավորապես` Ջիլիզայի հատվածում, մենք բարձրացրել ենք: Երկու երկրների Աժ նախագահները պայմանավորվեցին հարցը տեղափոխել Հայաստանի եւ Վրաստանի նախագահների քննարկման»,- պատասխանեց  Ա. Նալբանդյանը:  

Մարզպետարանի վարչական հսկողություն իրականացնող աշխատանքային խմբի կողմից համայնքներում կատարվող բյուջեի ծախսերի ուսումնասիրությունների հետ կապված «Հետքի» հարցին Արթուր Նալբանդյանը պատասխանեց, որ վարչական հանձնաժողովը մեկ տարվա ընթացքում մարզի 113 համայնքներից միայն մեկ երրորդում է կարողանում ուսումնասիրություններ կատարել: Սակայն անարդյունավետ ծախսերի մասին մամուլի հրապարակումները հայտնվում են իր ուշադրության կենտրոնում եւ դրանք, իր հանձնարարությամբ, վարչական հսկողություն իրականացնող աշխատանքային խումբն ուսումնասիրում է:

Վանաձորի 83 վթարային շենքերի ճակատագրի մասին լրագրողների հարցին պրն Նալբանդյանը պատասխանեց, որ այդ շենքերում բնակչության 60%-ը չի բնակվում: Նրանց մի մասը բացակայում է հանրապետությունից, մի մասն էլ՝ իրենց համար նոր բնակարաններ է ձեռք բերել: Ըստ մարզպետի՝ Կառավարության հանձնարարությամբ քաղաքաշինության նախարարությունը եւ Վանաձորի քաղաքապետարանը կրկին ուսումնասիրելու են դրանց տեխնիկական վիճակը:

Մեկնաբանություններ (3)

Tigran
«Հայաստանում արտագաղթելը նաեւ մոդա է դարձել»,- ասաց նա եւ հավելեց, որ արտագաղթողները մարզում իրենց առաջարկած աշխատանքը չեն ընդունում, սակայն գերադասում են դրսում կատարել ամենաստորացուցիչ աշխատանքները: Hargeli marzpet, uremn akanjid ox areq. ashxatanq@ chi karox linel storazuzich, storazuzich karox e linel miayn varzatrum@: Yev amot e, vor duk der chgiteq asd jshmartutyun@
ARAM
HArgeli Tigran ete qez hamar karevor@ miayn ashxatavarz e apa der kan shat mardik voronc hamar ka storacucich ashxatan : U lsi es gorcarar em arajarkum ei pahaki gorc amsekan 80.000 dramov 1 or gorci e 2 or azat u mard chei gtnum u asum ei gnumer er barekami mot Rusastan ashxatelu amsekan 800 dolarov voric 200 tan varcer talu 500 avtoi stayanki gumar shover piti ashxater 100 dolarner 5 inqner chaxselu 95 uxarki tun da hayeren exav . U @ndhanrapes ekeq real linenq du erevi durs ches ekel Rusastan vor gnas irakanum Shat hayeri tesneluc heto khavozves vor marzpet@ mexm e asel .es kasei bomjer en darcel padvalnerum en aprum tajikneri het :
Heghine
inchpes misht eluytic erevum e hetevyal@ ....kust@ sovacin manr e prtum.....ete gyuxatntesutyunum unenq hajoxutyuner ,apa inchu tekuz poqr luysi shoxi tesqov chi zgacvum guxacu vra,ayl gyuxacin stipvac toxnum e tun@ ,hox@ ,hayreniq@ u heranum rusastan ,vor storacucich ashxatanqov apri?vorqanov e sa tramabanakan?mer azg@ poqr husi depqum el chi herana erkric.inch verabervum e usucichnerin .isk inchu e ayd karciqin usucich@ erkri masin ,vorovhetev Nalbandyani nman xekavarner@ chen gnahatum mankavarji arjeq@ hasarakutyan mej,isk mankavarjin trvac ashxatavarzov chi karoxanum ,bnakaran@ taqacnel,normal snvel,cer cnoxnerin ognel ....dzer hanrapetakaneri xekavarac erkir@ karox e ardyoq lav@ linel?????kam el inchi erkir,vor.amboxj@ nvireciq...loru marzum voch mi aknaru popoxutyun chi exel. ayd karucvac ambulatorianeri txtabanutyun@ ev hashvarkner@ ,vor chstenq ktesneq vor kareli er hivandanoc karucel,,,ayd dra qandvacn e es [email protected] atagaxtel e MARPET@ PETQ E ES TIV@ ASELIS AMACHI ,VOROVHETEV SA IRANC ASHXATANQI AMENA VAR U TAPANCIQ GNAHATAKANNE...47500... nshanakum e 2 Alaverdi qaxax ev miqan gyux lriv datark en, anbnakich.....sa amen tarva dzer ardyunq@

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter