HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրի-Կապս ավտոբուսն այսուհետ չի շրջանցի Լենգես ավանը

Արսեն Վարդանյան, Գյումրի

Գյումրու նախկին թաղամաս` այժմ Վահրամաբերդ գյուղի մաս կազմող Լենգես ավանի բնակիչ ընկերս համացանցով ինձ տեղեկացրեց, որ Գյումրի-Կապս-Գյումրի միջհամայնքային երթուղին սպասարկող ավտոբուսն արդեն մի քանի օր է` ճանապարհը ավանով չի շարունակում:

Կապս գյուղ մեկնող ավտոբուսի վարորդը ավանի շրջադարձին մոտենալուն պես ուղեւորներին զգուշացրեց, որ Լենգես չի մտնելու: Ուղեւորների հորդորների ճնշման տակ վարորդը համաձայնեց վարել մեքենան մինչեւ Լենգես եւ պատճառաբանեց, որ երթուղու գծատիրոջ հրահանգն է իրականացնում: Վահրամաբերդի համայնքապետ Աղվան Մարտիրոսյանից փորձեցինք պարզել, թե խնդրին ինչքանով է տեղեկացված, եւ ինչ քայլեր է ձեռնարկել: «Մի քանի օր առաջ եւս նման խնդիր եղել է: Սակայն որեւէ կոնկրետ պատճառաբանություն չի ներկայացրել երթուղին շահագործող կազմակերպությունը: Գուցե սպասարկման ընթացքում վառելիքի ծախսն է շատ դուրս գալիս, դրա համար մինչեւ վերջ Լենգես ավան չի մտնում ավտոբուսը»¸- հայտնեց համայնքապետը:

Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո Վահրամաբերդի համայնքապետ Ա. Մարտիրոսյանը հայտնեց, որ խնդիրը րոպե առաջ կկարգավորվի: Արդեն մարզպետարանում տրանսպորտի բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը մեզ փոխանցեց, որ
երթուղու մեջ առանձին նշված չէ Լենգես անվան մուտք գործելը, բայց այնուամենայնիվ հարցը փորձել են կարգավորել, քանի որ բնակչության համար դժվար է հասնել գլխավոր ճանապարհին, նոր օգտվել տրանսպորտից, այն էլ`ձյան պայմաններում:

Երթուղին սպասարկող կազմակերպության ներկայացուցիչները մեզ հավաստիացրին, որ ավտոբուսն այսուհետ անխափան կերպով մուտք է գործելու Լենգես ավան:


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter