ՊՆ-ն հայտնում է մահացած զինծառայողների անունները
Վայոց ձորի Սերս գյուղի մոտակայքում երեկ զինծառայողներ տեղափոխող ՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան վթարի էր ենթարկվել, ինչի հետեւանքով զինծառայողներից երկուսը մահացել էին, 12-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ:
ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ մահացածներից մեկը մեքենայի վարորդն էր՝ պայմանագրային զինծառայող Նորայր Ռազմիկի Հակոբյանը (ծնված 1971թ., Եղեգնաձորի զինկոմիսարիատ), մյուսը՝ ժամկետային զինծառայող Գեղամ Դավիթի Դավթյանը (ծնված 1991թ., Շահումյանի զինկոմիսարիատ):
«Պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է մահացած զինծառայողների հարազատներին»,- նշված է ՊՆ տարածած հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել