HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». նորածնին գիշերը գցել է գետը

Հարազատ նորածին դստերը Որոտան գետը նետած 27-ամյա Հերմինե Բ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածի հատկանիշներով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը), նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: 

Այս մասին երեկ «ՀԺ»-ին հայտնեց Սիսիանի ոստիկանապետ Արայիկ Դավթյանը. «Նախաքննությունը շարունակվում է: Նա ամուսնացած չի եղել: Տանը ծննդաբերել է, հաջորդ գիշերը երեխային տարել, գցել է գետը»: 

«Այսինքն մինչև այդ երեխան ո՞ղջ է եղել»,- «ՀԺ»-ն հարցրեց ոստիկանապետին: 

«Ոչ, երեխան արդեն մահացած է եղել: Երբ նա ծնվել է, մայրը երախայի պորտալարը չի կտրել: Իսկ եթե այն չի կտրվում, երեխան օդ չի ստանում ու խեղդվում է: Հենց այդպես էլ եղել է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter