HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». փողին մուննաթ

Երեւանի քաղաքաշինական խորհուրդը հավանություն է տվել Հանրապետության հրապարակի մոտրոյի կայարանին հարակից տարածքում 7-8 հարկանի հյուրանոցբ կառուցելու ծրագրին: Առաջարկը, բնականաբար, մշակել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: 

«ՉԻ» - Երեւի ավելի ճիշտ կլիներ, եթե Նարեկ Սարգսյանի պաշտոնը կոչվեր ոչ թե Երեւանի գլխավոր ճարտարապետ, այլ Երեւանի փոքր կենտրոնի գլխավոր շինարար: Այն իմաստով, որ այդ մարդը Երեւանի կենտրոնը շինեց-թողեց: 

Ընդ որում` զավեշտն այն է, որ երբ պետք է լինում, ասենք, կառավարության շենքի թմբուկը կառուցել, նա քչփորում է Թամանյանի արխիվը եւ եզրակացնում, որ առանց թմբուկի Հանրապետության հրապարակի ճարտարապետական տեսքն ամբողջական չէ, իսկ երբ այդ թմբուկից մի քանի հարյուր մետր այն կողմ հյուրանոց է կառուցում, միանգամից մի կողմ է դնում « հրապարակի ճարտարապետական տեսքը» եւ արդեն խոսում մայրաքաղաքի պահանջների մասին: 

Իրականում սկզբունքը մեկն է` «փողին մուննաթ»: Կարող եք չկասկածել` եթե որեւէ ներդրող կարգին գումար առաջարկի եւ պահանջի քանդել հրապարակը ու դրա տեղում յոթ աստղանի հասարակաց տուն կառուցել, պրն Սարգսյանը չի առարկի: Մի քիչ չեմուչում կանի` գինը բարձրացնելու համար, եւ վերջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter