HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ողբերգություն Նորվեգիայում. 93 զոհ, 90 վիրավոր (լրացվող)

Երեկ Նորվեգիայում երկու արտակարգ պատահար է գրանցվել, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 93, վիրավորվել 90 մարդ:

Կեսօրին ռումբ է պայթել մայրաքաղաք Օսլոյի կենտրոնում՝ կառավարական հաստատությունների թաղամասում: Պայթյունի հետևանքով զոհել է 7 մարդ, վիրավորվել է 90-ը:

Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ դրա ձայնը լսվել է Օսլոյի գրեթե բոլոր թաղամասերում: Ամբողջովին կատրվել են վարչապետի գրասենյակի լուսամուտների ապակիները: Պայթյունի ժամանակ վարչապետ, Նորվեգիայի աշխատանքային կուսակցության ղեկավար Յենս Ստոլտենբերգը շենքում չի եղել և չի տուժել:

Քաղաքի կենտրոնում գտնվող մարդիկ տարհանվել են: Պայթյունի ականատեսներից մեկը CNN-ին հայտնել է. «Ամենուրեք փոշի էր, ծուխ և վիրավոր մարդիկ»:

Լուրեր էին հաղորդվում, որ պայթյունի հետևանքով Նորվեգիայի նավթի նախարարության շենքում հրդեհ է բռնկվել: Ոստիկանությունը շրջափակել է նորվեգական «TV 2» հեռուստաընկերության շենքը, քանի որ այնտեղ կասկածելի փաթեթ է հայտնաբերվել:

Պայթյունից ժամեր անց ողբերգական միջադեպ է գրանցվել նաև Օսլոյի մոտ գտնվող Ուտոյա կղզում, որտեղ Նորվեգիայի աշխատավորական կուսակցությունը 700 դեռահասի մասնակցությամբ, քաղաքականության թեմայով երիտասարդական հավաք էր անցկացնում:

Հավաքի ժամանակ ոստիկանի համազգեստ հագած 32-ամյա Անդերս Բերինգ Բրեյվիկը (Anders Behring Breivik) կրակ է բացել երիտասադների վրա: Երկու ժամ տևած հրաձգության հետևանքով զոհվել է 86 երիտասարդ:

Երիտասարդական հավաքի ականատեսներից մեկը CNN-ին հայտնել է, որ «ատրճանակով զինված մարդը բղավել է՝ ես սպանելու եմ ձեր բոլորին»: Երիտասարդներից շատերը փախչելու տեղ չեն ունեցել, ոմանք փորձել են փրկվել՝ կղզուց լիճը նետվելով:

Կրակ բացած կասկածյալը ձերբակալվել է: Նա ազգությամբ նորվեգացի է, աջ ծայրահեղական քրիստոնեական ազգայնական գաղափարների կրող է: Ոստիկանությունը սկսվել է պայթուցիկ փնտրել դեպքի վայրում:

Ոստիկանությունը պարզել է, որ Օսլոյի կենտրոնում ռումբի պայթյունը և Ուտոյա կղզում երիտասարդների սպանդը կապված են իրար հետ: Բրեյվիկը գյուղատնտեսական ապրանքների խանութից գնել էր 6 տոննա պարարտանյութ, որից պայթուցիկ նյութ էր պատրաստել:

Մինչ ոճրագործությունների կասկածյալի հայտնի դառնալը և ձերբակալվելը Նորվեգիայի վարչապետը հանդես էր եկել հայտարարությամբ և ասել. «Դուք չեք ոչնչացնի մեզ: Մենք չենք հանգստանա, մինչև չպարզենք, թե ով է մեղավոր»: Մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ ցավակցել են նորվեգացի ժողովրդին և դատապարտել կատարվածը:

Երբ դեռևս հստակ տեղեկություններ չկային, թե ով է կազմակերպել Նորվեգիայում ռումբի պայթյունը և երիտասարդների սպանդը, արևմտյան լրատվամիջոցներն արդեն շեշտում էին այն, որ Նորվեգիան ՆԱՏՕ-ի անդամ է, մասնակցում է Աֆղանստանում և Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter