HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քվեարկությունը կեղծվել է` հայտարարում են ընդդիմադիր պատգամավորները

«ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քվեարկությունը, ընդդիմադիր պատգամավորների կարծիքով, պետք է համարել անվավեր:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը և «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փստանջյանը ԱԺ շենքի դիմաց հավաքված ցուցարարների մոտ հայտարարեցին, որ քվեարկության վավերականությունը պետք է որոշի հաշվիչ հանձանժողովը, որի կազմում ընդգրկված են ընդդիմադիր չորս պատգամավորներ: Եվ քանի որ վերջիններս բոյկոտել են քվեարկությունը և լքել նիստերի դահլիճը, հետևաբար քվեարկությունը չի կարող համարվել վավեր` նշեցին նրանք: «Սա կեղծված քվեարկություն է»,- ասաց Լ. Զուրաբյանը` հայտարարելով, որ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները պատրաստվում են ասուլիս կազմակերպել` որոշելու հետագա անելիքները:

Զ. Փոստանջյանը ակցիայի մասնակիցներին կոչ է անում ըմբոստության օջախներ ստեղծել հանրապետության բոլոր վայրերում և այդկերպ շարունակել պայքարը, իսկ ակցիայի մասնակիցները, ի պատասխան, վանկարկում են` «Հիմա», «Որոշում կայացրեք»:

Մեկնաբանություններ (1)

Гарри
СОЮЗНИЧЕСКИЕ ОТНОШЕННЫЕ НЕ ДОЛЖНИ АРМЕНИЮ ПРЕВРАТИТЬ НЕО-КОЛОНИЮ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter