«Թեղուտ» ՓԲԸ-ի հայտարարությունը
«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը հայտնում է, որ կազմակերպում է հանդիպում Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շահառուների հետ, որին հրավիրվում են մասնակցելու ծրագրի շահառուների բոլոր խմբերի ներկայացուցիչները՝ յուրաքանչյուր անձ և (կամ) կազմակերպություն, որի վրա Ծրագիրը կարող է ունենալ ուղղակի կամ անուղղակի որևէ ազդեցություն և (կամ) որը Ծրագրի հետ կապված շահեր և (կամ) գործառույթներ ունի և (կամ) որևէ կերպ կարող է ազդել Ծրագրի իրականացման վրա:
Հանդիպումը տեղի կունենա 2014թ. հունվարի 17–ին, ժամը 15:00–ին, ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղի մշակույթի տան դահլիճում:
Հանդիպման օրակարգում հետևյալ հարցերն են՝
- Ծրագրի շրջանակներում 2013թ. ընթացքում կատարված շինարարական և մոնտաժային աշխատանքները, 2014թ. առաջին եռամսյակում նախատեսվող գործունեությունը
- 2013 թ. ընթացքում շրջակա միջավայրի պահպանության և աշխատանքի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացված միջոցառումները, 2014 թ. առաջին եռամսյակում նախատեսվող միջոցառումները
- Ծրագրի շահառուների ներգրավման պլանը (լրամշակված տարբերակ), շահառուների ներգրավման և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղություններով 2013թ. իրականացված և 2014թ. առաջին եռամսյակում նախատեսվող միջոցառումները
- Պատմամշակութային հուշարձանների պահպանության ուղղությամբ 2013թ. կատարված և 2014թ. ընթացքում նախատեսվող աշխատանքները
- Այլ հարցեր:
Ընկերության՝ ք. Երևան, Խանջյան 19 հասցեով և Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող գրասենյակներում, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետարանում, Թեղուտ և Շնող գյուղերի գյուղապետարաններում 2013թ. դեկտեմբերի 23-ից 2014թ. փետրվարի 3-ը կբացվեն գրանցամատյաններ, որոնցում շահառուները կարող են գրառել մեկնաբանություններ, առաջարկություններ, նկատառումներ և այլ հաղորդագրություններ՝ հանդիպման օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ: Օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ հաղորդագրություններ այդ ժամանակահատվածում կարող եք ուղարկել նաև էլ. փոստով՝ [email protected] հասցեով:
Ընկերությունն ակնկալում է շահառուների ակտիվ և կառուցողական մասնակցություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել