Երկու զինծառայող է վիրավորվել ադրբեջանական կողմի կրակոցներից
ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում, ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, ադրբեջանական կողմից արձակված կրակոցներից դեկտեմբերի 22-ին թեթև հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ, 1994թ. ծնված Հովհաննես Ժորայի Դավթյանը և 1994թ. ծնված Էրիկ Սլավիկի Կարապետյանը:
Վիարավորված զինծառայողներին անմիջապես ցուցաբերվել է բժշկական օգնություն: Նրանց վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել