Գյուղատնտեսական տոնավաճառները նախատոնական օրերին կգործեն ամենօրյա ռեժիմով
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի որոշմամբ այս տարի նույնպես գյուղատնտեսական տոնավաճառները նախատոնական օրերին՝ դեկտեմբերի 20-ից մինչ դեկտեմբերի 29-ը, կգործեն ամենօրյա ռեժիմով: Իսկ անցնող տարվա ընթացքում վերջիններիս աշխատանքի թվային ամփոփիչ պատկերն այսպիսին է՝ դեկտեմբերի 23-ի դրությամբ Կասյան փողոցի վերին հատվածում կազմակերպվել է թվով 39 տոնավաճառ:
Ընդհանուր առմամբ 39 տոնավաճառներին գրանցվել են շուրջ 4823 գյուղացիական տնտեսություններ, որոնք ներկայացրել են թվով 160 գյուղական համայնքներ: Յուրաքանչյուր տոնավաճառի մասնակիցների կողմից վաճառքի է ներկայացվել շուրջ 45 տեսակի գյուղմթերք:
Միջին հաշվով 1 տոնավաճառի ընթացքում իրացվել է 35-40 տոննա գյուղմթերք, ընդհանուր առմամբ՝ 1420 տոննա: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մայրաքաղաքի բնակիչներին հրավիրում է գնումներ կատարել նաև գյուղատնտեսական տոնավաճառներից, ուր վերավաճառողներ չկան և գյուղացին ինքն է վաճառում իր աճեցրած բարիքը: Այս մասին հայտնում է ՀՀ ԳՆ-ն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել