Արգիշտի Կիվիրյանը հրավիրվել է ՀՔԾ
Արգիշտի Կիվիրյանն այսօր 16:30-ին հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին հայտնում է ակտիվիստ Անի Կաղինյանը, ով նշում է, որ Կիվիրյանը Հատուկ քննչական ծառայությունից ստացել է գրություն հետևյալ բովանդակությամբ «Ձեր վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատախազին ուղարկելուց հետո այն ցուցումներով վերադարձվել է լրացուցիչ քննություն կատարելու համար: Ուստի ձեզ անհրաժեշտ է ներկայանալա ՀՔԾ, համապատասխան դատավարական գործողությունը մասնակցելու նպատակով»:
Ակտիվիստները պատրաստվում են հավաքվել ՀՀ գլխավոր դատախազության մուտքի մոտ՝ Արգիշտի Կիվիրյանին սատարելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել