
Հովհաննես Չեքիջյանի հոբելյանական համերգը (լուսանկարներ)
«...Արվեստը շատացնում է Աստծու տված գեղեցիկը. քարին աչքեր է պարգևում, որ նայի մեզ, ջութակին՝ ձայն, որ լսելի դառնա մեր ներսի լռությունը, բեմում վերստեղծում է մարդու ապրած կյանքը, որ նա տեսնի իր վերելքներն ու անկումները: Արվեստագետներ են բոլոր նրանք, ովքեր շատացնում են կյանքի գեղեցիկը»:
«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ դիրիժոր, խմբավար, Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի հոբելյանական համերգը, որին մասնակցում էին նաև Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը, ՀՀ պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը և մենակատարները:
«Ամենայն հայոց մաեստրոն», ով արդեն 85 տարեկան է, 52 տարի անընդմեջ ղեկավարում է ազգային կապելլան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել