HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանանդում և Բագարանում կբացվեն վերանորոգված և վերազինված բուժկետեր

2013 թ. դեկտեմբերի 26-ին կկայանա Արմավիրի մարզի Վանանդ և Բագարան համայնքների բուժկետերի բացման արարողությունը: Վերջիններս վերանորոգվել, կահավորվել և վերազինվել են բժշկական սարքավորումներով, որի արդյունքում բարելավված ու հաճելի միջավայրում առաջնային բուժօգնություն կտրամադրեն տեղի բնակչությանը, ինչպես նաև հարևան գյուղերին: Նախագիծն իրականացվել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) կողմից 2004 թ. ի վեր նախաձեռնած և իրականացվող «ՀՀ գյուղական վայրերի համապարփակ զարգացման ծրագրի» շրջանակներում

Վանանդի բուժկետի նորարարություններից է առողջապահական կրթության սենյակի առկայությունը, ուր համայնքի մեծերն ու փոքրերը կստանան գիտելիք առողջ ապրելակերպի և սնունդի, առաջին բուժօգնության, նախածննդյան և հետծննդյան խնամքի, վերարտադրողական առողջության վերաբերյալ: Այստեղ գյուղաբնակները կմասնակցեն նաև քրոնիկ հիվանդությունների կառավարման, վարակիչ հիվանդությունների կանխարգելման, դեղամիջոցների արդյունավետ օգտագործման և այլ թեմաներով անցկացվող դասընթացների ու սեմինարների:

Այս մասին հայտնում են Հայաստանի մանուկներ հիմնադրամից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter