HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխհրաձգություն Դիլիջանում. տուժողներից մեկը մահացել է

Դեկտեմբերի 24-ին` ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1980 թ. ծնված Նավասարդ Աբգարյանը և 1979 թ. ծնված Արտավազդ Թ.-ն: 

Պարզվել է, որ Ն. Աբգարյանը և Արտավազդ Թ.-ն վնասվածքները ստացել են նույն օրը` ժամը 16.00-ի սահմաններում, Դիլիջանի Մյասնիկյան փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:

Դեկտեմբերի 25-ին` ժամը 00.05-ին, Նավասարդ Աբգարյանը հիվանդանոցում մահացել է:

Փաստի առթիվ ոստիկանության Դիլիջանի քննչական բաժանմունքում ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 258 հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter