HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արարատի նախկին մարզպետը ոստիկանապետի մասին. «Ինքն իմ երեսը չի ուզում տեսնի»

Մի քանի օր է՝ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը հրավիրվում է Հատուկ քննչական ծառայություն եւ ժամեր շարունակ հարցաքննվում:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնական դիրքի չարաշահում) եւ 38-314-րդ հոդվածների 1-ին մասերի (պաշտոնական կեղծիք), 315-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական անփութություն, որն առաջացրել է մահ) հատկանիշներով: Արարատի նախկին մարզպետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին որոշումը: 

Վարդգես Հովակիմյանը «Հետքի» հետ զրույցում նորմալ է վերաբերվում հարցաքննությանը. «Նորմալ է, հարցաքննության մեջ եմ, դեռ մարդկանց պետք է կանչեն հարցաքննեն»: 

Ներկայացնում ենք նրա հետ մեր հեռախոսազրույցը: 

Պարոն Հովակիմյան, ո՞ր պահից սկսած լարվեցին Ձեր հարաբերությունները ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ:

Ախր, ո՞վ ասաց, որ լարվել են հարաբերությունները… Կարգավորվել է արդեն:

Հիմա ոստիկանապետի հետ հարաբերությունները լարված չե՞ն:

Ոչ շփվում եմ, ոչ էլ: Ես արդեն մեկ տարի է՝ աշխատանք չունեմ, ինչի՞ պիտի նրա հետ շփվեմ: Ինքն իմ երեսը ոչ ուզում է տեսնի, ոչ էլ ես նրա հետ կարողանում եմ շփվել: Ոչ էլ դրա ցանկությունը կա մեր կողմից: 

Ձեր մարզպետ եղած տարիներին վա՞տ հարաբերություններ ունեիք:

Ոչ, ինքն իմ ընկերն է եղել, լավ հարաբերությունների մեջ ենք եղել:

Այդ դեպքում, ինչո՞ւ Ձեր ընկերները Ձեզ «դավաճանեցին»: Նախ՝ Ձեր դեմ քրեական գործ հարուցվեց, հիմա էլ ներկայիս մարզպետը չի ցանկանում Ձեր լուսանկարը փակցնել Արարատի մարզպետների նկարների կողքին: 

Լոնդիկն իմ ընկերը ոչ մի անգամ չի եղել, ուղղակի ճանաչել ենք իրար: Նորմալ հարաբերություններ եմ ունեցել: Ինքն այդ ժամանակ եղել է փրկարար ծառայության ղեկավար, ես սիրով նրան հրավիրել եմ, եկել է մարզ, հարցեր ենք քննարկել, ոչ մի անգամ վատ հարաբերություններ չենք ունեցել, մեկս մյուսին հարգել ենք: 

Թե ինչի է այդպիսի բան ասել, թե չի ցանկացել իմ նկարը փակցնել, չգիտեմ: Ինքն էլ կգնա, նոր մարզպետ կգա, կարողա նոր մարզպետն էլ իրա նկարը չցանկանա փակցնել, ի՞նչ է եղել: Նկար փակցնելու խնդիր որեւէ մարզում Դուք տեսե՞լ եք:

Ես եմ եղել դրա հեղինակը, որ մարզպետների նկարները փակցվի: Վերջերս, որ շատ շփվեցի արխիվների հետ, նոր հասկացա, թե ինչու մեր պետությունը չի կայանում: Որովհետեւ մեր արխիվները բոլորը լցրել են աղբարկղերը: Եթե արխիվները պահպանեն, մեր սերունդները կհասկանան՝ ինչ է նշանակում հայը ու հայկական պետությունը:

Այս ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ որպես Արարատի նախկին մարզպետ, կապ հաստատե՞լ է Ձեզ հետ, եւ ի՞նչ հարաբերություններ ունեք նրա հետ: 

Հովիկ Աբրահամյանի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ: Նրան չի կարելի համեմատել Ալիկ Սարգսյանի հետ:

Չէ, իրար հետ չենք խոսել: Ես ինքս էլ ցանկություն չեմ ունեցել, որովհետեւ գիտեմ, որ դրա մեջ ոչ մի բան չկա, ամեն ինչ կկարգավորվի, կընկնի տեղը: 

Հույս ունեք, որ գործը կկարճվի, եւ Դուք կարդարացվե՞ք:

Չեմ կարող ասել՝ գործը կկարճվի կամ ինչ կարվի, բայց ես այդ անձնավորությունը չեմ: 56 տարեկան տղա եմ, 24 տարեկանից հիմնարկներ եմ ղեկավարել, ոչ մի անգամ իմ շրջապատում այնպիսի բան չի եղել, որ ինձ մեղադրեն: Հո մեղադրելով չի՞, ասելով չի՞: Պիտի այդ մեղադրանքը ապացուցեն:

Մեկնաբանություններ (1)

karen
Mer azgi voxbergutyunn hovik abrahamyannern u hovakimyannern en.ed yerkusyi kyanqi patmutyunn, ete skseq Artashatum usumnasirel, apa khamozveq, vor qreakan orensgrqi hodvacnern nranc datelu hamar bavararchen lini.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter