HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթիկի, Աշոցքի, Վանաձորի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:  

Արթիկի, Աշոցքի, Վանաձորի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է  մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչև 7:00 առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

 

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter