Մեկ շաբաթում 718 կրակոց՝ հայկական կողմի ուղղությամբ
Համաձայն Արցախի պաշտպանական բանակի օպերատիվ տվյալների՝ հուլիսի 16-ից 23-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծում հակառակորդի կողմից կատարվել է հրադադարի պահպանման ռեժիմի 224 խախտում, ինչի արդյունքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է 718 կրակոց:
ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները շարունակել են վերահսկել օպերատիվ-մարտավարական իրադրությունը և լրիվ ծավալով ու առանց կորուստների կատարել իրենց մարտական խնդիրը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել