Մագելանի քարանձավը կշահագործի ամենաբարձր վարձավճար առաջարկողը
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի «Մագելանի» քարանձավը վարձակալության հանձնելու համար: Ինչպես նշված է մրցույթի հայտարարոթյան մեջ, քարանձավը վարձակալալական հիմունքներով շահագործման հանձնելը զբոսաշրջությունը զարգացնելն է:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները համապատասխան հայտը ներկայացնելու դեպքում: Մրցույթի մասնակցության մանրամասները կարող եք տեսնել այստեղ:
Համաձայն մրցույթի հայտարարության` հաղթելու հիմնական չափանիշը ամենաբարձր վարձավճար առաջարկելն է:
Լուսանկարում` Մագելանի քարանձավը, հեղինակ` Ս. Դավթյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել