Վարչապետ. ավիաոլորտում լուրջ փոփոխություններ են սպասվում
Կառավարության այս տարվա վերջին նիստին հաստատվել է «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2014թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Ծրագրի նպատակն է նպաստել միջազգային շուկայում Հայաստանի` որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի, նկարագրի ամրապնդմանը, հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, տարածքային տնտեսական համաչափ զարգացմանը:
Վարչապետ նշել է, որ զբոսաշրջության զարգացմանը արդեն իսկ նպաստում է «Ազատ երկնքի» քաղաքականությունը: Նրա խոսքով` այդ քաղաքականության շնորհիվ նկատելի է ավիատոմսերի մասնակի էժանացում: 2014 թ. այս առումով շատ լուրջ փոփոխությունների տարի է լինելու` ասել է կառավարության ղեկավարը: «Հայտնվելու են նոր ավիաընկերություններ, որոնց չվերթները ստեղծելու են զբոսաշրջության զարգացման լավ պայմաններ»,- ավելացրել է նա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել