Թոշակների և նպաստների չափերը հունվարի 1-ից կփոփոխվեն
Կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և հիմնական կենսաթոշակի չափը սահմանել 14 հազար դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին 10 տարվա համար` 700 դրամ, 10 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար` 450 դրամ: Արդյունքում աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2013թ. շուրջ 31 հազարի փոխարեն 2014թ. կկազմի շուրջ 36 հազար դրամ:
Շարքային կազմի զինծառայողների և նրանց ընտանիքի անդամներին վճարվող հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակի միջին չափը 16 հազար 400-ի փոխարեն 2014թ. կկազմի շուրջ 17 հազար 500 դրամ: Զինվորական կենսաթոշակի չափերի հաջորդ բարձրացումը նախատեսվում է 2014թ. հուլիսի 1-ից:
Ծերության սոցիալական նպաստի չափը սահմանել է 14 հազար դրամ, հաշմանդամության սոցիալական նպաստի չափը` 14 հազարից (երրորդ խումբ) մինչև 19 հազար 600 դրամ (առաջին խումբ): Թաղման նպաստի չափը սահմանվել է 200 հազար դրամ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել