HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բյուրականում մեկնարկել է «Բազե» ճամբարը

Վարչապետ, Երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը երեկ հանդիպել է հուլիսի 22-ին Բյուրականում մեկնարկած «Բազե» երիտասարդական ճամբարի մասնակիցներին: Երիտասարդները կառավարության ղեկավարին են ներկայացրել ճամբարի առօրյան, պայմանները: 

Ողջունելով ճամբարականներին` վարչապետը նշել է. «Ընդհանրապես, «Բազեն» ունի մեծ խորհուրդ. այն ոչ միայն երիտասարդներին համախմբելու փորձ է, այլև առանձնահատուկ մթնոլորտի ձևավորում, որը մեր մեջ դաստիարակում է հայրենասիրություն, նվիրվածություն: Այստեղ դուք լիցքավորվելու եք այնպիսի արժեքներով, հասկանալու եք, թե հանուն ինչի եք ապրելու և պայքարելու»:

Վարչապետը նշել է, որ այսօր պետական տարբեր պաշտոններ զբաղեցնողներից շատերը նախկինում եղել են բազեականներ և համոզմունք է հայտնել, որ ճամբարի մասնակիցների թվում էլ լինելու են վառ անհատականություններ, որոնք իրենց ուսերին են կրելու մեր հայրենիքը շենացնելու գործը: 

Այնուհետև Տիգրան Սարգսյանը մասնակցել է բազեականների կողմից կազմակերպած խարույկահանդեսին:

Ճամբարին մասնակցում են Հայաստանի 10 մարզերից և Երևանի 12 վարչական շրջաններից 18-30 տարեկան ավելի քան 700 երիտասարդներ, ովքեր ապրում են վրանային պայմաններում: Ճամբարի շրջանակներում կանցկացվեն մարզամշակութային միջոցառումներ և արշավ՝ դեպի Ամբերդ, հետաքրքիր հանդիպումներ: Ճամբարն անցկացվում է երեք հերթափոխով, որոնցից յուրաքանչյուրի մասնակիցները ներկայացնելու են ՀՀ պետական դրոշի առանձին գույները: Յուրաքանչյուր փուլում հանդես կգա մոտ 220 երիտասարդ: Ճամբարի ընթացքում երեք անվանակարգերում' «Լավագույն սպորտային ջոկատ», «Լավագույն մշակութային ջոկատ», «Լավագույն կազմակերպված ջոկատ», կշնորհվեն մրցանակներ: 

Նշենք, որ «Բազե» ճամբարը Հայաստանի երիտասարդական հիմնադրամն անցկացնում է «Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպություն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ: Այն կտևի մինչ հուլիսի 31-ը: «Բՙՙազե» երիտասարդական փառատոնի երկրորդ փուլը՝ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը, տեղի կունենա օգոստոսի 20-24-ը Ծաղկաձորում, որին կմասնակցեն մոտ 350 երիտասարդներ՝ Երևանից, Հայաստանի մարզերից, Արցախից, Ջավախքից եւ սփյուռքից: Երիտասարդական փառատոնը կեզրափակվի օգոստոսի 24-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք համերգով: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter