HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կստեղծվի միասնական քննչական մարմին

Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ քննչական դեպարտամենտում պետական ծառայության մասին», «ՀՀ արդարադատության ակադեմիայի մասին» և ևս ավելի քան մեկ տասնյակ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը: Կառավարությունը տեղեկացնում է, որ փաթեթի ընդունմամբ` կամրապնդվի քննչական մարմինների անկախությունը, կմեծանա քրեական գործերի նախաքննության արդյունավետությունը և հնարավորություն կստեղծվի ՀՀ պաշտպանության նախարարությունում և ՀՀ ոստիկանությունում գործող քննչական մարմինների հենքի վրա կազմավորել միասնական քննչական մարմին: 

Քննչական կոմիտեի նախագահին նշանակում է Հայաստանի Հանրապետության նախագահը՝ ՀՀ վարչապետի ներկայացմամբ: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, քննչական կոմիտեի նախագահի ներկայացմամբ, նշանակում է նախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter