HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայգազարդի» գույքի մի մասը ներդրվելու է «Հայջրմուղկոյուղու» կանոնադրական կապիտալում

Կառավարությունը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին իրավունք է վերապահել թույլատրել «Հայգազարդ» ՓԲԸ-ին պատկանող` Տավուշի մարզի Հաղթանակ գյուղից մինչև Բագրատաշեն գյուղն ընկած տարածքում գտնվող, 1987թ. կառուցված, միջին ճնշման, 159 մմ տրամաչափի, 3 հազար 585 գծամետր և 219 մմ տրամաչափի 4 հազար 300 գծամետր երկարությամբ, ստորգետնյա գազատար խողովակներով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված, պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց:

Նշված գույքն ամրացվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին: Որոշման արդյունքում, համաձայն կառավարության, կլուծվի Տավուշի մարզի Պտղավան և Բագրատաշեն գյուղերի ջրամատակարարման հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter