HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային հեռուստատեսությունը կկրճատի առևտրային գովազդի տևողությունը

Կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ հանրային հեռուստատեսությունը պարտավորվում է կրճատել իր եթերով հեռարձակվող առևտրային գովազդի տևողությունը:

Նախագծերի հիմնավորման մեջ նշված է.«Ներկայացված օրենքների նախագծերը նպատակ ունեն էլ ավելի բարձրացնել Հանրային հեռուստատեսության տեղն ու դերը, համբավը հասարակական կյանքում՝ արգելելով առևտրային գովազդը հանրային հեռուստատեսությամբ: Առևտրային գովազդը ինչպես հեռուստադիտողից, այնպես էլ հեռուստատեսությունից խլում է եթերաժամ, որը կարող է օգտագործվել ավելի բարձր տեղեկատվական արժեք ունեցող թողարկումների համար: Հաշվի առնելով հանրային հեռուստատեսության առանձնակի առաքելությունը հանրային կյանքում` առևտրային գովազդը չի ծառայում այն նպատակներին, որոնց համար ստեղծվել, պետական բյուջեյի միջոցների հաշվին ֆինանսավորվում և գործում է հանրային հեռուստատեսությունը:

Նախագծերով բացառություն է նախատեսված միայն սոցիալական, մշակութային և սպորտային ուղղվածության գովազդների համար, որոնց ցուցադրումը համարվում է թույլատրելի՝ հաշվի առնելով  բնակչության առողջության և առողջապահության, բնության պահպանության, սոցիալական պաշտպանության հարցերով ազգային շահեր տեսանկյունից դրանց կարևորությունը»: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter