HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանքային խումբը քննարկելու է Վճռաբեկ դատարանի կողմից բողոքները վարույթ ընդունելու հայեցողական լիազորությունը հարցը

ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայություն եւ ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը համատեղ հաղորդագրություն են տարածել այն մասին, կայացել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի, քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի, քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի համատեղ քննարկումը՝ արդարադատության ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ։

«Քննարկման արդյունքում կողմերը, կարևորելով բարձրագույն դատական ատյանի՝ ՀՀ վճռաբեկ դատարանի առանձնահատուկ դերը արդարադատության ոլորտում,
նպատակ ունենալով առավելագույնս ապահովել արդար, մատչելի և արդյունավետ դատաքննության իրավունքը, նկատի ունենալով արդարադատության ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ կառուցողական քննարկումների կարևորությունը, որոշեցին ստեղծել համատեղ աշխատանքային խումբ և խմբի առջև դնել մասնավորապես հետևյալ խնդիրը. ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից բողոքները վարույթ ընդունելու օրենքով սահմանված հայեցողական լիազորությունը վերացնելու համար ինչ օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ՝ հաշվի առնելով ՀՀ վճռաբեկ դատարանում առկա դատավորների և բողոքարկվող գործերի քանակը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Աշխատանքային խմբի կազմը դեռ որոշված չէ: 

Մեկնաբանություններ (1)

gayane
Առաջարկում եմ Մարդու իրավունքի պաշտպանին տալ իրավասություններ միջամտելու Վճռաբեկ դատարանի վարույթներին;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter